Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Այս պարզագույն օրենսդրական նորմը գուցե բացատրեք իշխանության հաճույքից արբունքի հասած անչուլքի և անտրուսիկ թափառախմբին, որ իրար հերթ չտալով արդեն դատավճիռներ են կարդում:
Դուք իշխանության ղեկին եք, փոքրիկ սադամիկներ, ու պարտավոր եք զուսպ լինել ձեր բառապաշարում:
Չնայած` ում ինչ եմ բացատրում, եթե քննչական կոմիտեն իբր քննության ամբողջ ընթացքի փաստական հանգամանքները սինխրոն հրապարակում է... ֆեյսբուքով։
Վարուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ